Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թբիլիսիում տեղի կունենա գագաթնաժողով` Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ

Թբիլիսիում տեղի կունենա գագաթնաժողով` Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ
04.05.2014 | 13:20

Մայիսի 6-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենա միջազգային գագաթնաժողով, որին կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: «Թբիլիսյան գագաթնաժողով -2014»-ի ժամանակ կքննարկվեն տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցության արդյունքները` վերջին 20 տարիների ընթացքում: Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կքննարկեն ընթացիկ և ապագայի համար ծրագրված նախագծեր: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենան նախագահների` եռակողմ և երկկողմ հանդիպումներ:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ